Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Գյումրի Վարդանանց հրպ, 1 շենք) տեղի կունենա «Գազոնե» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Շիրակի մարզի Գյումրի համայնքի (ք. Գյումրի) Երևանյան խճուղի 189 հասցեում նախատեսվող հեղուկ գազի ավտոմոբիլային կայանի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):