19.01.2021
«Գազոյլ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գյուղ Գոգավան 1-ին փողոց 10/5 հասցեում նախատեսվող բազմավառելիքային լցակայանի հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ հունվարի 29-ին ժամը 12:30-ին Լոռու մարզի Սարչապետ համայնքի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գազոյլ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գյուղ Գոգավան 1-ին փողոց 10/5 հասցեում նախատեսվող բազմավառելիքային լցակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: