ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.12.2021
«Վալոդիա Գրիգորյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արմավիրի մարզի Արաքսի ավազակոպճային խառնուրդի երևակման տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Վալոդիա Գրիգորյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արմավիրի մարզի Արաքսի ավազակոպճային խառնուրդի երևակման տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ հանրային քննարկում)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: