ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.01.2025
«Գ.Վ.Հ. մայնինգ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Կոտայքի մարզի, Գյամրեզի անդեզիտաբազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների հաշվետվության և աշխատանքային նախագծի վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 12:00-ին, Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գ.Վ.Հ. մայնինգ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Գյամրեզի անդեզիտաբազալտների հանքավայրում արդյունահանման աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աբովյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ` envexpertise@env.am հեռ. 011 220 218: