ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.06.2022
«ՖԵՐՈ ԳՐՈՒՊ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի հանրային լսումը հետաձգելու մասին

Հունիսի 15-ին ժամը 11:30-ին Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայանալիք «ՖԵՐՈ ԳՐՈՒՊ ԳՈԼԴ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքային դաշտի հարավարևելյան («Վլադ») տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները հետաձգվել են և նշանակվել են 2022թ հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին: