12.04.2021
«ՖԱՐՏՈ ՇԻՆ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արմավիրի մարզի Բաղրամյանի տուֆերի հանքավայրի «Հարավ-արևմտյան» տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. ապրիլի 23-ին ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանում տեղի կունենան ՝ «ՖԱՐՏՈ ՇԻՆ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արմավիրի մարզի Բաղրամյանի տուֆերի հանքավայրի «Հարավ-արևմտյան» տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: