Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷՎԵԼՊԻՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Վահագնաձոր բնակավայրում նախատեսվող փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Փամբակի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218: