«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Ակունքի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Եվա-Շին 2009» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ակունքի բազալտի երևակման տեղամասում 2021-2023թ.թ. ընթացքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: