ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.08.2021
«Էտ Սոլար» ՍՊ ընկերության, Վայք համայնքի, Ազատեկ գյուղի, 33-րդ փողոց, 1/1 հողամաս հասցեում նախատեսվող արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ օգօստոսի 23-ին, ժամը 12։00-ին, Վայոց ձորի մարզի, Վայք խոշորացված hամայնքի Ազատեկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էտ Սոլար» ՍՊ ընկերության, Վայք համայնքի, Ազատեկ գյուղի, 33-րդ փողոց, 1/1 հողամաս հասցեում նախատեսվող արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
   Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: