ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.08.2021
«ԷՍ ՋԻ ԳՐՈւՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Կոտայքի մարզի, Նուռնուսի վանակատի երևակման տեղամասում կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. օգօստոսի 18-ին, ժամը 11։00-ին, Կոտայքի մարզի, Բյուրեղավան խոշորացված hամայնքի, Նուռնուս գյուղի վարչական ղեկավարի նստավայրում (ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Նուռնուս, Գլխավոր փողոց թիվ 15) տեղի կունենա՝ «ԷՍ ՋԻ ԳՐՈւՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Կոտայքի մարզի, Նուռնուսի վանակատի երևակման տեղամասում կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: