ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.04.2023
Էլիտ ռեզիդենս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց հ.23/18 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքում (հասցե՝ Սեբաստիա փ.,32) տեղի կունենա «Էլիտ ռեզիդենս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց հ.23/18 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: