Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի /այսուհետ՝ Հավելված/՝ 2025թ. հունվարի 10-ին՝ ժամը 11:00-ին Կոտայքի համայնքի Ջրվեժի հանայնքապետարանում տեղի կունենա «Էլիտար Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի №6/1 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ՝ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Ջրվեժի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: