ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.07.2024
«Էլիտար շին» ՍՊԸ-ի կողմից բազմաբնակարան շենքերի կառուցման նախագծի հողատարածքի մակերեսի և հարկայնության փոփոխության իրականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի համաձայն`  2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 14 :00-ին, Կոտայքի մարզի  Ջրվեժի համայնքապետարանում  տեղի կունենա «Էլիտար շին» ՍՊԸ-ի կողմից Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/6 հասցեում բազմաբնակարան շենքերի կառուցման նախագծի հողատարածքի մակերեսի և հարկայնության փոփոխության իրականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ փուլ/: 
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: