27.12.2021
«ԷԼԲԻՍՏ» ՍՊ ընկերության Շիրակի մարզի Վահրամաբերդի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022թ. հունվարի 10-ին ժամը 14:00-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «ԷԼԲԻՍՏ» ՍՊ ընկերության Շիրակի մարզի Վահրամաբերդի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: