ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.04.2021
«Էկոլոգիա Վ․Կ․Հ․» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի վարչական տարածքում վտանգավոր թափոնների ոչնչացման համալիրի վերազինման» աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ.  ապրիլի 15-ին, ժամը 12:00-ին Էջմիածնի համայնքապետարանի շենքում տեղի կունենան՝ «Էկոլոգիա Վ․Կ․Հ․» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի վարչական տարածքում վտանգավոր թափոնների ոչնչացման համալիրի վերազինման» աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: