ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2023
«Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ծաղկամարգի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2023թ. hոկտեմբերի 27-ին ժամը 12.00-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել և իրականացնել «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ծաղկամարգի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: