ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.10.2022
Քաղաքացի Կարեն Մկրտչյանի լ/ա Բորիս Բաղդասարյան, Վաղարշապատ համայնքի Էջմիածնի Շահումյան փողոցի 75/4-6 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քազաքի վարչական ղեկավարի նստավայրում   տեղի կունենա՝ քաղաքացի Կարեն Մկրտչյանի լ/ա Բորիս Բաղդասարյանի կողմից ներկայացված Վաղարշապատ համայնքի Էջմիածնի Շահումյան փողոցի 75/4-6 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: