ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.10.2022
«էգիս Ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից ներկայացված՝ ավտոբուսային հավաքակայանի լիցքավորման, լվացման կայանների կառուցման և ավտոկայանատեղիի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ.  հոկտեմբերի  24-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «էգիս Ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ջրվեժ համայնքում գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանի լիցքավորման, լվացման կայանների կառուցման և ավտոկայանատեղիի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ) :
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: