ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.03.2023
ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության կողմից Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի «Իսակով-Արշակունյաց» ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ.մարտի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքում (3-րդ հարկ հանդիսությունների դահլիճ) տեղի կունենա «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության կողմից հայաստանյան մասնաճյուղի միջոցով փորձաքննության ներկայացված՝ Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի «Իսակով-Արշակունյաց» ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: