10.02.2021
«Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Եղվարդի ավազակոպճային խառնուրդի երևակման տարածքում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանում տեղի կունենա «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Եղվարդի ավազակոպճային խառնուրդի երևակման տարածքում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: