ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.06.2021
«Էդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շիրակի փողոց շենք 47/6 հասցեում նախատեսվող բանեցված մարտկոցների գործածության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Գ. Նժդեհ փողոց 26 հասցեում)  Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Էդմետ»ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շիրակի փողոց շենք 47/6 հասցեում նախատեսվող բանեցված մարտկոցների գործածության շրջակա միջավայրի վրա ազդեցության  նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։

Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: