ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.09.2024
«ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Լանջաղբյուրի բազալտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում   տեղի կունենա՝ «ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Լանջաղբյուրի բազալտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):