ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.11.2025
«Էդգար Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Լանջաղբյուրի բազալտների հանքավայրի ընդերքօգտագործման թափոնների վերամշակման ՋՏԿ աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2025թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին,  Կոտայքի մարզի Հրազդան համայնքի, Հրազդան բնակավայրի ղեկավարի նստավայրում կկայանա «Էդգար Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Լանջաղբյուրի բազալտների հանքավայրի ընդերքօգտագործման թափոնների վերամշակման ՋՏԿ աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Հրազդանի   համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218