ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2023
«Էկո մետալ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության հիմնական փուլ ներկայացված՝ Արին Բերդի 3-րդ նրբանցք 6/2 հասցեում վերամշակման արտադրամասի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ.ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավթի 87 հասցեում տեղի կունենա «Էկո մետալ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության հիմնական փուլ ներկայացված՝ Արին Բերդի 3-րդ նրբանցք 6/2 հասցեում բանեցված կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: