ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.09.2025
«Էկո Ագրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի, բացօթյա սպորտային համալիրի և շատրվանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էկո Ագրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի Մ. Մկրտչյան թաղ. 1-ին փողոց 32/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի, բացօթյա սպորտային համալիրի և շատրվանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աբովյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218