ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2023
«Դաբլ Վի Քոնսթրաքթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Ակունք համայնքի Նոր գուղ 275-րդ թաղամաս 1-5 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝  «Դաբլ Վի Քոնսթրաքթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Ակունք համայնքի Նոր գուղ 275-րդ թաղամաս 1-5 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: