ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.02.2021
«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի «Ջրվեժ» անտառապարկի տարածքում հանգստի գոտու կազմակերպման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 17-ին, ժամը 11:30-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Մելքոնյան 76 հասցեում (Ջրվեժի համայնքապետարանի շենքում) տեղի կունենա Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի «Ջրվեժ» անտառապարկի տարածքում հանգստի գոտու կազմակերպման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: