«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հուլիսի 19-ին, ժամը 11։00-ին, Տավուշի մարզի, Դիլիջանի քաղաքապետարանի վարչական շենքում (ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55) տեղի կունենա քաղաքացի Կ.Վարդանյանի լիազոր անձ՝ Ա.Գասպարյանի կողմից ներկայացված «Դիլիջան» ԱՊ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 1 քառակուսու 6 անտառամասում անտառապատման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: