«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակներում 2024թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Դիջիդաթա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի ֆոտոէլեկտրական կայանի վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):