ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2024
«ԴԵՄԵՐ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի «Պարիսպ» տեղամասի փակման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակներում 2024թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի, Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԴԵՄԵՐ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի «Պարիսպ» տեղամասի փակման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):