04.03.2021
«Դեմեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Արամուսի բազալտների հանքավայրի «Դեմեր-1» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 16-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանում տեղի կունենա «Դեմեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Արամուսի բազալտների հանքավայրի «Դեմեր-1» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: