ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.11.2024
«ԴԴ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված արտադրական շինության վերակառուցման և ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։0-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արա Սարգսյան փող., 5 շենք) տեղի կունենա «ԴԴ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հաղթանակի 1-ին փողոցի, 1-ին նրբանցքի 61 հասցեում գտնվող արտադրական շինության վերակառուցման և ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։ 
      Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում  (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): Հեռ. 011 220 218