ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.02.2021
«ԴԱՎ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրի Նոր Կողբ տեղամասի արդյունահանման» հաշվետվության հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 3-ին ժամը 12:00-ին Տավուշի մարզի Կողբի համայնքապետարանում տեղի կունենա «ԴԱՎ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված  «Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրի Նոր Կողբ տեղամասի արդյունահանման»  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: