ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.08.2024
«Դ Վենչուրս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված կառուցվող ցանկապատի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ (Շորժա) բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «Դ Վենչուրս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղի ափամերձ տարածքի 12-րդ փողոց 57, 58 և 59 հողամասեր հասցեում կառուցվող ցանկապատի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):