«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. մարտի 12-ին՝ ժամը 15:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ (Շորժա) բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «Դ Վենչուրս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղի ափամերձ տարածքի 12-րդ փողոց 57, 58 և 59 հողամասեր հասցեում կառուցվող ցանկապատի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: