Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. ապրիլի 16-ին ժամը 11 :30-ին Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում և նույն օրը 12 :30-ին Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «Քրիստալ լեյք հոլդինգս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված երկու բնակավայրերին հարող՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում հյուրանոցային համալիրի և բազմաֆունկցիոնալ կոնֆերանս կենտրոնի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումները:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Սևանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
