ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.12.2024
«Դիլի» ՍՊԸ-ի կողմից նոր անասնաֆերմայի և կենսագազի կայանի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի  մարզի Դիլիջան համայնքի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց, շ. 55) տեղի կունենա «Դիլի» ՍՊԸ-ի կողմից նոր անասնաֆերմայի և կենսագազի կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Դիլիջանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: