ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.01.2025
«Կապիտալ դիզայն» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի կրթահամալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ /այսուհետ՝ Հավելված/ 2025թ. փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ին Խնածախ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրերում տեղի կունենա «Կապիտալ դիզայն» ՍՊԸ-ի  կողմից նախատեսվող Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի կրթահամալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Տեղի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ envexpertise@env.am հեռ. 011 220 218: