Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. հունիսի 4-ին՝ ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Բրայթ Էներջի» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի 3-րդ հողամաս հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ճամբարակի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218
