ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2025
«ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծածկարանների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի Դաշտամիջյան փ. N 1 պարիսպ հասցեում նախատեսվող 1-ին և 2-րդ ծածկարանների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Տաշիրի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ expertise@env.am):