ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2024
«ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի Դաշտամիջյան փ. N 1 պարիսպ հասցեում նախատեսվող 1-ին ծածկարանի և 2-րդ ծածկարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2024 թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին Լոռու մարզի  Տաշիր  համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում  տեղի կունենա «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի Դաշտամիջյան փ. N 1 պարիսպ հասցեում նախատեսվող 1-ին ծածկարանի և 2-րդ ծածկարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Տաշիրի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ (envexpertise@env.am):