Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԲԼՅՈՒ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի հարակից (հյուսիսային) տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Նաիրի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ` envexpertise@env.am հեռ. 011 220 218: