ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.06.2022
«ԲԼԵՔ ՍԹՈՈՒՆ ՕԲՍԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված երկրաբանահետախուզական աշխատանքների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ հունիսի 14-ին ժամը 12.00-ին Արագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «ԲԼԵՔ ՍԹՈՈՒՆ ՕԲՍԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Արտենիի օբսիդիանների հանքավայրի «Բլեք»  տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: