«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակներում 2025թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11.00-ին, Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԲԻԳՍՏՕՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Արամուսի բազալտների հանքավայրի «ԲԻԳՍՏՕՆ» տեղամասում նախատեսվող օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (2-րդ հանրային լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am):
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
