ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.11.2024
«ԲԵՍԹ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի հյուսիս-արևելյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԲԵՍԹ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի հյուսիս-արևելյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, Նաիրի համաընքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում: Հեռ. 011 220 218