03.02.2021
«ԲԵՆՏՈՆԻՏ ՏԵԽՆՈԼՈՋԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Տավուշի մարզի Սարիգյուղի բենտոնիտային կավերի հանքավայրի «Կենտրոնական» տեղամասից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հաշվետվության հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 10-ին ժամը 11:30-ին Տավուշի մարզի Սևքարի, իսկ 12:30-ին Սարիգյուղի համայնքապետարանների շենքերում տեղի կունենա «ԲԵՆՏՈՆԻՏ ՏԵԽՆՈԼՈՋԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Տավուշի մարզի Սարիգյուղի բենտոնիտային կավերի հանքավայրի «Կենտրոնական» տեղամասից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության» վերաբերյալ հանրային քննարկումը (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: