ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.06.2021
«Բեբության» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Բյուրականի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 15-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Բյուրականի համայնքապետարանում կազմակերպել և իրականացնել «Բեբության» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Բյուրականի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: