ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ․N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N 217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Բարիք-Պ» ՓԲԸ-ի՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի վարչական տարածքում առկա ստորերկրյա ջրային ռեսուրսից կոմունալ-կենցաղային 1.0 հա հողատարածքի գյուղատնտեսական/ոռոգման նպատակներով համապատասխանաբար՝ 2.18 լ/վ և 1.5 լ/վ ջրաքանակներով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 սեպտեմբերի 29-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն