Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի ՝ 2024թ. սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (քաղաք Երևան, Զարյան փողոց 27) տեղի կունենա «Բաղրամյան բիլդինգ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Բաղրամյան 37 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքի/բնակավայրի և շահագրգիռ հանրության, համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Երևանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնկան կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում):
Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում։