Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Բաբայան-ԼԱՏ Նախագիծ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Երանոս բնակավայրի դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մարտունու համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝՝envexpertise@env.am հեռ. 011 220 218: